Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Թո՛ղ արարչական բարեպաշտությունը թևածի մեր հայրենիքում

Թո՛ղ արարչական բարեպաշտությունը թևածի մեր հայրենիքում
28.09.2024 | 19:41

Գարեգին Բ կաթողիկոսն իր անունը գրեց Հայ Եկեղեցու Պատմության մեջ: Համոզված եմ ասում՝ նա հիշվելու է իբրև եկեղեցաշեն, հմուտ, ՀԱԵ-ն բազմաթիվ վտանգներից ու լրջագույն մարտահրավերներից պաշտպանած հոգևոր Հայրապետ:

Եվ թե խոսքն ինչ մարտահրավերների մասին է, հայ ժողովուրդը կիմանա մի քանի տասնամյակ անց միայն:

Աստծո առաջին քարեղեն տունը վերստին անառիկ է:

Թո՛ղ արարչական բարեպաշտությունը թևածի մեր հայրենիքում, և թո՛ղ այսօրվանից հայը բարեպաշտ լինի առավել, քան երեկ էր:

Գագիկ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2473

Մեկնաբանություններ